copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 21:09 26-09-2025

ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկությունները աբսուրդի ժանրից են. ՀՀ ՊՆ-ն տվյալները փոխանցել է ԱԱԾ-ին

Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է:

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

«Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին համապատասխան գործընթացներ կձեռնարկի (ներառյալ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ