Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:13 26-09-2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է հրեկան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ, այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին՝ Հայաստանի գործարար շրջանակների մասնակցությամբ։

Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ավարտվել է։