Արտաքին Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:15 25-09-2025

Տրանսատլանտյան ընթրիքին Հայաստանը մասնակցել է առանց ակնկալիքների

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։

Այն մասին, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ նմանատիպ միջոցառումից և ինչ կտա սա Հայաստանին, Oragr.News-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով նշեց, որ սա ամերիկյան քաղաքականության տրամաբանության մեջ է։

«Ես կարծում եմ, որ հանդիպումը Միացյալ Նահանգների կողմից, ընդհանուր առմամբ, ներկայումս վարվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ է։ Միացյալ Նահանգները փորձում է տարբեր տարածաշրջաններում համագործակցային նոր պլատֆորմներ ստեղծել, որոնք հնարավորություն կտան առաջին հերթին բիզնես տրամաբանությանը համապատասխան քաղաքական օրակարգեր մշակել և իրացնել, ինչի դրսևորումներից մեկն էլ հենց այդ տրանսատլանտյան հանդիպումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մենք տեսնում ենք, որ նաև այնպիսի երկրների ներկայացուցիչներ կան, որոնց հետ առաջին հայացքից Միացյալ Նահանգները կոնֆլիկտային փոխհարաբերություններ ունի։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է, իհարկե, Ռուսաստանին։

Այնպես որ, հանդիպումներից կարելի է շատ մեծ սպասելիքներ չունենալ, բայց կարելի է ենթադրել, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ռացիոնալացնել և առաջ տանել այն օրակարգերը, որոնք նախկինում արդեն համաձայնեցվել են ոչ միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների, այլ նաև, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը