Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:21 25-09-2025

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան