Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 09:05 25-09-2025

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հրապարակելով լուսանկար։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:

ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ձեզ գուցե հետաքրքրի