copy image url
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:52 23-09-2025

Մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, և պատմությունը պարզապես արձանագրելու է հետևյալ չոր փաստերը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյւթ է հրապարակել ու կից գրել․

«Իշխանությունների կամ իշխող կուսակցության վարկանիշն, այսպիսով, հարափոփոխ հասկացություն լինելով, ամենեւին էլ նրանց հեղինակության կամ գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշը չէ։

Որեւէ իշխանության քիչ թե շատ ճշմարիտ գնահատականը կարելի է տալ միայն՝ նրա գործունեությունը համեմատության մեջ դնելով երկրի նախորդ կամ հաջորդ իշխանության գործունեության հետ։

Մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, եւ պատմությունը պարզապես արձանագրելու է հետեւյալ չոր փաստերը.

- ՀՀՇ-ի օրոք Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը.
- ՀՀՇ-ի օրոք Արցախը շահեց ազատագրական պատերազմը.
- ՀՀՇ-ի օրոք ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի հիմքերը.
- ՀՀՇ-ի օրոք Հայաստանում ձեւավորվեց ազատ շուկայական տնտեսություն.
- ՀՀՇ-ի օրոք ստեղծվեց հայոց բանակը։

Ահա թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում:

Պետության հիմնադրի պատվից ու դափնիներից զրկվելը նրանց հանգիստ չի տալիս»։

Լևոն Տեր-Պետրոսյան, 1997թ.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր