copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:15 22-09-2025

Հայաստանը կարող է դառնալ գազի մատակարարման տարանցիկ կետ. թուրք պատգամավոր

Թուրքիան կարող է կապող կամուրջ լինել Արևելքի և Աևմուտքի միջև, կարող է լինել խաչմերուկ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է կապել Եվրոպային։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը։

«Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Մենք ԵՄ անդամ չենք, բայց մենք խաչմերուկ ենք Հայաստանի և Եվրոպայի միջև, և դա կարող է մեծապես օգնել։ Բացի այդ, Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»,- նշեց նա։