copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:53 22-09-2025

Անհեթեթ տեղեկություններ են․ Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ից հեռացվելու մասին

«Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականները, ըստ քարոզարշավի, ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել են։ Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Ինչո՞ւ պետք է հիասթափված լինեմ»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի նորընտիր վարչության կազմում չընդգրկվելուն։

Նա նշեց, որ հիասթափված չէ, մեղավորությունը իրենն է, քանի որ քարոզարշավին ուշ է միացել։

Հարցին՝ հնարավո՞ր է կուսակցությունից էլ իրեն հեռացնեն, Սարգսյանը պատասխանեց․ «Դա անհեթեթ տեղեկություններ են»։