copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:09 22-09-2025

Անցած 3 օրում գրանցվել է 44 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 19-ից 22-ը։

Բացահայտվել է 234 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
25 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
17 դեպք՝ խարդախության,
13-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
8 դեպք՝ խուլիգանության,
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
5 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու,
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, բնակարանային գողության, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև շորթման, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 44 ավտովթար․ 3 մարդ զոհվել է․ 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
11:26 Apple-ը դատի է տվել ChatGPT-ի հիմնադիր OpenAI-ին՝ գաղտնի նյութերի համակարգված յուրացման համար
11:11 Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը