copy image url
Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 11:55 21-09-2025

Բելառուսի և հայ ժողովուրդներին միավորում են վաղեմի բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը ԲԵԼՏԱ-ին հայտնել է.

«Բելառուսի և հայ ժողովուրդներին միավորում են վաղեմի բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը: Միասին մենք դիմացել ենք ծանր փորձությունների, տոնել ենք նշանակալի նվաճումներ և փոխադարձ աջակցություն ցուցաբերել դժվարին ժամանակներում»,- ասվում է ուղերձում:

Պետության ղեկավարը համոզված է, որ այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է պահպանել և ամրապնդել համագործակցության և գործընկերության ոգին: Բելառուսի ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ իրենց ստեղծագործական աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ