copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:46 20-09-2025

Պապոյանը հրավիրվել է ԱՄՆ․ կքննարկվեն նաև «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներ քննարկելու «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները։

Այս մասին այսօր, սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պապոյանը։

Ըստ նախարարի՝ իր այցը նախատեսված է նոյեմբերին։ Թե որ գերատեսչությունում է լինելու հանդիպումը, նախարարն ասաց, որ Առևտրի նախարարությունում է լինելու, ապա նշեց, որ հնարավոր է, կառույցի անունը շփոթում է։