copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:15 20-09-2025

Մեքսիկացիները ստեղծել են կակտուսից պատրաստված «կաշի»

Մեքսիկացի նորարարներ Ադրիանն ու Մարտեն մշակել են շրջակա միջավայրին նարդաշնակ նոր նյութ՝ Desserto, որը պատրաստվում է նոպալ կակտուսից և ամբողջությամբ փոխարինում է կենդանական ծագման կաշին։

Այս էկոլոգիական այլընտրանքը կրկնօրինակում է ավանդական կաշվի տեսքն ու հպումը՝ առանց կենդանիներին վնասելու կամ բնությունը ծանրաբեռնելու։ Հումքը ստացվում է օրգանական կակտուսներից․ տերևները մաքրվում, մանրացվում և երեք օր արևի տակ չորացվում են, ապա վերածվում են մանր փոշու՝ ստանալով պատրաստի գործվածքի հիմքը։

Desserto-ն արդեն գրավում է միջազգային նորաձևության և դիզայնի ոլորտի ուշադրությունը՝ որպես կայուն նյութերի նոր սերնդի օրինակ։