copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:40 20-09-2025

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ։ Այս մասին ՔՊ 7-րդ համաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր, Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ մեր Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության, չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ:

Եվ այսօր, այո՛, այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը, Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը: Եվ ուրեմն մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- նշել է Փաշինյանը և խոնարհվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող