copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:43 19-09-2025

Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները կսկսեն համագործակցել․ Միքայել Համբարձումյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից:

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Oragir․News-ի հարցին, թե ըստ նրա, այցի իրական նպատակը ինչը կարող է լինել, ասաց․ «Սա փաստորեն երրորդ ֆորումն է՝ կազմակերպված Ադրբեջանի կողմից (2023 և 2024 թթ նախկին երկուսը)։ Հայաստանը նախկինում մասնակցություն ունեցել է, թե ոչ, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ոչ, համենայն դեպս, դրա համար քաղաքական որոշում էր պետք ունենալ։ Նախկինում այցեր եղել են ԱՊՀ երկրների շրջանակում»։

Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է Բաքվում գտնվող հայ գերիների խնդրի հետ կապ ունենա այս այցը, Միքայել Համբարձումյանը բացառեց՝ ասելով․ «Չեմ կարծում, որ սա այն հարթակն է, որտեղ կարող է քննարկվել գերիների ազատման հարցը, սա ևս լուծում պետք է ստանա բացառապես քաղաքական բարձր մակարդակում՝ դատաիրավական փաթեթավորմամբ»:

ԱԱԾ նախկին պետի կարծիքով՝ այս հանդիպման ժամանակ կարող է հիմք դրվել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությանը՝ մեր կյանքի անվտանգային տարբեր ոլորտներում:

«Այցը, այս նոր ժամանակաշրջանին բնորոշ հերթական իրադարձությունն է, որը պեք է դիտարկել իշխանությունների վարած քաղաքականության կոնտեկստում...»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին