copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:05 19-09-2025

Կայծակի հարվածից 8 կով է սատկել. գյուղացիներին պատճառվել է մի քանի միլիոնի վնաս

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք գյուղի տարբեր բնակիչներին են պատկանում, սատկել են:

Գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: