copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:09 17-09-2025

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ-ից բռնահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու համար

Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

«Ուրախ էի ողջունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և ընդգծել մեր երկրների միջև ամուր կապը։ Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- նշել է դիվանագետը։

Ամփոփելով Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները՝ Դավիդ Վան Վելը նշել է, որ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով Նիդերլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար՝ նրանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։