copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:36 15-09-2025

Հավանական է, որ Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։

Այս մասին հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Գազայում զոհվածների թիվը 65 հազար է, որոնցից ավելի քան 75 տոկոսը կանայք և երեխաներ են: Իրականում մենք պետք է մտածենք 680 հազար թվի մասին, քանի որ սա այն թիվն է, որը որոշ գիտնականներ և հետազոտողներ համարում են Գազայում իրական զոհերի թիվը»,- ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:

Ալբանեզեն նշել է, որ դժվար կլինի ապացուցել կամ հերքել այս թիվը, հատկապես, եթե հետաքննողներին և այլոց շարունակեն արգելել մուտք գործել օկուպացված պաղեստինյան տարածք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի