The Economist-ի հրապարակման համաձայն՝ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նիկոտինը որոշ դեպքերում կարող է բարելավել հիշողությունը և կենտրոնացումը։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից համախմբված 41 հետազոտություն արձանագրել է ուշադրության և հիշողության զգալի աճ նիկոտինի դեղաչափերից հետո՝ համեմատած պլացեբոյի հետ։
Գիտնականները նշում են, որ նիկոտինը խթանիչ է․ այն մեծացնում է դոպամինի և այլ նյարդահաղորդիչների արտադրությունը, բարելավում է ուղեղի արյան հոսքը և դրականորեն ազդում սովորելու ու մտածելու վրա։
Միևնույն ժամանակ մասնագետները զգուշացնում են, որ նիկոտինը կարող է կախվածություն առաջացնել, իսկ վաղ օգտագործումը կապված է կենտրոնացման և իմպուլսիվության հետագա խնդիրների հետ։