Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:25 22-04-2025

ԱԺ֊ում քաշքշուկը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղելու նոր կապիտուլյացիայից, Սյունիքից միջանցք տալուց

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ֊ում քաշքշուկը լրատվամիջոցները ներկայացնում են որպես ծեծկռտուք, թեև ոչ ոք չի հարվածել, ոչ ոք նույնիսկ թեթև մարմնական վնասվածք չի ստացել։

Կարծում եմ, որ նման բաներով հանրության ուշադրությունը շեղում են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրից` նոր կապիտուլյացիայից, Ադրբեջանին Սյունիքից միջանցք տալուց, սահմանազատման անվան տակ Տավուշից նոր տարածքներ հանձնելուց։

Շոուն պետք է շարունակվի, շոուն շարունակվում է»։