Ավելին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:30 14-09-2025

ՊարArt. TikTok-ը ոչ միայն էկրաններին է, այլև բեմում. Քրիստինա Հովակիմյան

OragirNews-ի «ՊարArt» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը սպորտային պարերի ֆեդերացիայի մրցավար, պարուսույց, խորեոգրաֆ Քրիստինա Հովակիմյանն է: Նրա պատմությունը լի է անսպասելի շրջադարձներով, անսպառ աշխատասիրությամբ և ստեղծագործական փորձով։

Քրիստինան դեռ փոքր տարիքից պատահականորեն հայտնվել է պարարվեստի աշխարհում, և այդ պատահականությունը հետագայում դարձավ մասնագիտություն։ Նա ընտրեց սպորտային պարը և ժամանակակից պարարվեստը դեռ այն տարիներին, երբ Հայաստանում այդ ուղղությունները գրեթե տարածված չէին։ Այսօր արդեն նա ոչ միայն հիմնել ու երկար տարիներ ղեկավարում է իր ստուդիան, այլև ձևավորել է մի մեծ ուսանողական և ստեղծագործական միջավայր։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նրա բեմադրական աշխատանքներին, որոնցում համագործակցել է մի շարք հայտնի հայ արտիստների հետ։

Քրիստինան անկեղծորեն նշեց. «Առաջին հերթին լսում եմ արտիստներին, իրենց ցանկություններն ու մտահղացումները, ինչ են իրենք ուզում, վերջիվերջո իրենց ելույթն է, և ես գիտակցում եմ, որ պարն այստեղ օգնող դեր է կատարում, ոչ թե դոմինանտ»։

Հաղորդման ընթացքում նա կիսվեց ետնաբեմում մնացած պատմություններով։ Ամենահետաքրքիրներից մեկը Սիրուշոյի մոսկովյան ելույթից էր. ընդամենը 10 րոպե առաջ առաջացած պարային խնդիրը թիմով կարողացել են կարգավորել և բեմ բարձրանալ՝ ելույթը դարձնելով անթերի։

Հիշեցինք նաև՝ Քրիստինայի թիմի և նրա բեմադրությունների կարևոր հաջողություններից մեկը՝ Մանկական Եվրատեսիլում Հայաստանի առաջին մեծ հաղթանակը, որը դարձավ ոչ միայն անձնական ձեռքբերումը, այլև՝ մեծ ճանաչում ամբողջ թիմի և երկրի համար։

Քրիստինան նշեց նաև, որ այսօր TikTok-ը դարձել է բեմի նոր հարթակ: Այն ոչ միայն պլատֆորմ է, այլև դարձել է ապրելակերպ, որտեղ պարարվեստը ստացել է նոր ձև ու տարածում։

Քրիստինան իր կարիերայում նաև մեծ ուշադրություն է դարձրել միջազգային վարպետաց դասերին՝ մշտապես զարգացնելով սեփական հմտությունները։ Իսկ այսօր այդ փորձն ու գիտելիքը փոխանցում է իր ուսանողներին՝ ԵԹԿՊԻ-ում և ԵՊՊՔ-ում` կրթելով նոր սերնդի մասնագետների։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին