copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:50 13-09-2025

Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծավանցիները ի նշան բողոքի փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին, որպեսզի Կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ իրենք էլ կունենան ասֆալտապատ և ապահով ճանապարհ գյուղ հասնելու համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին՝ արդեն թվով 3-րդ, 4-րդ ակցիան է՝ հանուն ճանապարհների, սակայն նախորդները այդպես էլ արդյունք չտվեցին և բոլոր խոստումները սին դուրս եկան։

Որոշ ժամանակ հետո ակցիայի վայր ժամանեցին ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանը, մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և փակ հանդիպում ունեցան բնակիչների հետ։

Բնակիչները վերջում ասացին, որ հույս ունեն՝ նոր մարզպետն էլ նախկինների նման օդ-օդ խոստումներ չի տա, հակառակ դեպքում իրենք պատրաստվում են ավելի հուժկու բողոքի ակցիաների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ