copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:45 12-09-2025

Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը քայքայելու է ոլորտը

Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ փաթեթը շրջադարձային նշանակություն ունի բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման համար, քանի որ առաջարկվում են սկզբունքային և համակարգային փոփոխություններ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Վերջինս ընդգծեց, որ նախագիծը ոչ մի դրական փոփոխություն չի ենթադրում․

«Այո՛, շրջադարձային փոփոխություններ են արվել, բայց բացասական իմաստով։ Օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո բոլոր գիտական կազմակերպությունները դուրս են գալու Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից և ուղիղ ենթարկվելու են Կրթության նախարարությանը։ Սա կարող է բերել կրճատումների, դժգոհությունների և վերջնական հաշվով՝ գիտության ոչնչացման։

Մյուս փոփոխությունը վերաբերում է գիտական աստիճաններին։ Գիտությունների դոկտորի և թեկնածուի աստիճանները հավասարեցվում են, և երկաստիճան համակարգը Հայաստանում այլևս չի գործելու։

Բացի այդ, օրենքով նախատեսվում է, որ 4000-ից պակաս ուսանող ունեցող բուհերը չեն կարող գործել, ինչը ստիպելու է բուհերին միավորվել։ Պատկերացրեք՝ արդյունքում Հայաստանում կարող է մնալ ընդամենը 2-3 բուհ։

Եվ վերջապես, օրենքի ամենակարևոր սահմանափակումն այն է, որ բուհական ենթակառուցվածք ակադեմիական քաղաքից դուրս այլևս չի կարող ստեղծվել։ Իրականում ակադեմիական քաղաքը դեռ գոյություն չունի, ու սա պարզապես արգելք է դաշտի զարգացման համար։

Ավելին, միայն Գիտությունների ազգային ակադեմիան 150-ից ավելի առաջարկություն էր ներկայացրել, որոնցից որևէ մեկը չի ընդունվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»,– ասաց Մխիթարյանը։

Փորձագետի համոզմամբ՝ նոր օրենսդրական փաթեթը ոչ թե զարգացման, այլ հակառակը՝ ոլորտի քայքայման վտանգ է պարունակում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում