Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 20:24 12-09-2025

Ալբանիան առաջինը աշխարհում նախարար է նշանակել արհեստական բանականությանը

Ալբանիան պատմության մեջ առաջին երկիրն է, որտեղ նեյրոնային ցանցը պաշտոնապես ստացել է կառավարության և նախարարների կաբինետի անդամի կարգավիճակ։

Թեև այն չունի իրավաբանական անձի իրավունքներ, ստորագրության լիազորություններ և քրեական պատասխանատվություն, այն ներառվել է որպես կառավարման լիարժեք գործիք։

Արհեստական բանականության նոր «նախարարը» պատասխանատու է պետական գնումների համակարգի կառավարման համար։

Կառավարությունը վստահեցնում է, որ այս քայլը կօգնի նվազեցնել մարդկային գործոնը՝ կոռուպցիա, կաշառք, փողերի լվացում, ճնշում և հովանավորչություն։

Սա առաջին դեպքն է, երբ նեյրոնային ցանցը դառնում է ոչ միայն տեխնոլոգիական գործիք, այլև պետական կառավարման ակտիվ մասնակից։