Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:01 11-09-2025

Լոռու մարզում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում