copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 23:10 10-09-2025

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Ծանրամարտի ԱԱ-ում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կներկայանան 7 ծանրորդով:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց հավաքականի կազմում են Գառնիկ Չոլակյանը (60կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ), Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 2-ից 11-ը։

Ամենից շատ դիտված