Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:39 10-09-2025

Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան. իսրայելցի լրագրող

Կատարի մայրաքաղաք Դոհայում հարձակման է ենթարկվել պաղեստինյան խմբի բանակցային պատվիրակությունը։ Այդ մասին հայտնել է արաբական «Al Jazeera» հեռուստաալիքը և նշել, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի կողմից։

Հարձակումից հետո իսրայելցի լրագրող Մեիր Մասրին X-ի հարթակում գրառում է արել, որտեղ սպառնացել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»։ Այս գրառումը թուրքական աղբյուրի կողմից որակվել է որպես էժանագին սպառնալիք։

Գրառմանը կից նաև տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանում սպանված «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի լուսանկարը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ իսրայելցի այդ լրագրողը հաճախ է խոսում ընդդեմ Թուրքիայի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված