copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 10:48 08-09-2025

Աննա Վարդապետյանը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազ, շեյխ Սաուդ Բին Աբդուլլահ Ալ-Մուջիբիի հետ: Այս մասին տեղեկացրել են դատախազությունից:

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել, որ ԴՄԱ համաժողովը, ի թիվս այլնի, լավ հնարավորություն է երկխոսելու և ամրապնդելու իրավապահ կառույցների միջև գործընկերային հարաբերությունները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և քննարկել համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել