copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 21:45 07-09-2025

Աղետալի վիճակում ենք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հանրային ուշադրության արժանացած ցանկացած երևույթ ակնթարթորեն ի ցույց է դնում մեր հասարակության ներսում ձևավորված խոր անդունդը։ Աղետալի վիճակում ենք։

Հայաստանի ներսում չկա իշխանություն-ընդդիմություն պայքար։ Նկատի ունեմ՝ խորքային իմաստով չկա։ Չկա հներ-նորեր, աղքատներ-հարուստներ, ռևանշիստներ-պացիֆիստներ և ցանկացած այլ՝ քիչ թե շատ հասկանալի մոտիվներ ունեցող պայքար։ Հայաստանում կա կռիվ։ ժողովուրդը չի հասկանում ինքն իրեն։ Ավելին՝ ժողովուրդն ինքն իր դեմ է կռվում։ Ու այդ կռիվը շարունակելու համար մեզ պատճառ պետք չէ։ Ամենաչնչին բանն էլ պատճառ է։ Հուզվե՞ց երեխան Ռոնալդուի ներկայությունից, խնդրեմ՝ իրար «մորթելու» ի՞նչ պակաս պատճառ է։

Բոլորս տարբեր լեզուներով ենք խոսում, տարբեր արժեքներ դավանում, տարբեր երազանքներ փայփայում։ Իսկական բաբելոնյան խառնաշփոթ, քաոս։ Բայց ցանկացած քաոս ներքին օրինաչափություններ ու ինքնակարգավորման մեխանիզմներ ունի։ Հուսամ՝ երկար չենք չարչարվի։ Պետք է հասկանալ ինչն ինչոց է, ու այսօրվա քաոսից ստեղծել մեր վաղվա հասարակությունը, մեր վաղվա ժողովրդին։ Չգիտեմ, թե ինչպես է դա հնարավոր, բայց գիտեմ, որ հնարավոր է։ Դա է բնության օրենքը։

P.S. Մեր ֆուտբոլիստները մեղք չունեն։ Ոչ էլ Ռոնալդուի երկրպագուները։ Դժվար է հաղթել ուժեղ և կազմակերպված թմին, եթե ներսում կռիվ ունես՝ ինքդ քո դեմ կռիվ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ