copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 09:55 07-09-2025

Tesla-ն Իլոն Մասկին 1 տրիլիոն դոլարի բոնուս է առաջարկում

Ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհուրդը առաջարկել է գործադիր տնօրեն Իլոն Մասկի համար փոխհատուցման նոր բոնուսային սխեմա։

Գործարարը կարող է ստանալ 1 տրիլիոն դոլար, ասվում է ավտոարտադրողի կողմից ԱՄՆ Արժեթղթերի և Բորսաների Հանձնաժողովին ներկայացված հայտարարության մեջ, հաղորդում է Financial Times-ը։

Նշվում է, որ ծրագիրը մշակված է տասը տարվա համար։ Եթե դրա բոլոր պայմանները կատարվեն, Մասկը կվերահսկի Tesla-ի բաժնետոմսերի 25%-ը։

«2018 թվականին Իլոնի առաջ պարտավորություն էր դրվել ընկերության արժեքը մեծացնել միլիարդավոր դոլարներով։ Այս տարի նրանից պահանջվում է այն մեծացնել տրիլիոններով։ Նա բաժնետերերի համար պետք է ստեղծի 7,5 տրիլիոն դոլարի լրացուցիչ արժեք, որպեսզի կարողանա վաստակել իր բոնուսը»,- նշվում է փաստաթղթում։

Հիմնական պայմանը ընկերության շուկայական արժեքի աճն է։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել