Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 16:08 06-09-2025

Մոդին չի մասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության պատճառով

Հնդկաստանի վարչապետ Մոդին չի մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության պատճառով, հաղորդում է Hindustan Times-ը։

Թերթի տվյալներով՝ նստաշրջանին ելույթ ունենալու մասնակիցների ցուցակում էին և՛ Մոդին, և՛ Դոնալդ Թրամփը։

Վարչապետի փոխարեն Հնդկաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։