copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 08:27 05-09-2025

Ջինսով գնացել է քննության՝ կտրել են. Հրապարակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է: Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։ Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)` ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։ Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
23:11 Մեր ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ բեռնատարի վարորդ