copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:23 04-09-2025

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգնման աշխատանքները մտահոգվելու տեղիք են տալիս․ Docomomo Armenia

«Մոդեռն» շարժման փաստագրման ու պահպանության միջազգային կոմիտե՝ Docomomo-ի Հայաստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել․

Ծիծեռնակաբերդի բարձրունքում կանգնած Հայոց ցեղասպանության զոհերի հուշարհամալիրը (ճարտարապետներ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան) խորհրդանշական բացառիկ արժեք լինելուց զատ, հայկական մոդեռնիզմի ամենանշանավոր հուշարձաններից մեկն է։ Հայաստանը մոդեռնիստական ճարտարապետության ոլորտում միջազգայնորեն ճանաչելի դարձնող առաջնային կառույցներից մեկը։

Վերջին օրերին համացանցում ու լրատվական միջավայրում շրջանառվում են հուշահամալիրի «վերանորոգման» վերաբերյալ տեղեկություններ, որոնք հանրության և մասնագիտական շրջանակներում մտահոգությունների և վրդովմունքի առիթ են դարձել։

ԴՕԿՕՄՕՄՕ-Հայաստանի անդամները ծանոթանալով շրջանառվող լրատվությանը ու գործընթացին, հայտնում են իրենց խիստ մտահոգությունը կատարվողի վերաբերյալ ու հարկ համարում նշել հետևյալը՝

Ինչպես բազմիցս ասվել է, անթույլատրելի է հուշարձանների վերականգնման աշխատանքներն իրականացնել պետական այլ շինարարական աշխատանքների տրամաբանության շրջանակում։ Անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորել վերականգնողական շինարարական կազմակերպությունների լիցենզավորման իրավական հենք ու պրակտիկա։ Այն հնարավոր կդարձնի հուշարձանների վերականգնման աշխատանքների որակի խիստ մասնագիտական հսկողության ենթարկումը ու հուշարձաններում նմանատիպ (ու բազմաթիվ այլ) անհարիր միջամտությունների կանխումը։

Մոդեռնիստական հուշարձանի վերականգնումն էականորեն տարբերվում է այլ ժամանակաշրջանի հուշարձանների վերականգնումից, ուստի այն պետք է իրականացվի համապարփակ հետազոտական աշխատանքի մասնագիտական փորձագիտությունների հիման վրա միայն։

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգնման աշխատանքները ու դրանց 300-օրյա ժամանակահատվածը հանրության շրջանում այդ գործընթացի քաղաքական նպատակներ ունենալու մասին մտահոգության առիթ է հանդիսացել։ Հուշահամալիրում անհրաժեշտ է պատշաճ կարգավիճակում ընդունել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարելիցին հարգանքի տուրք մատուցող այցելուներին ու միջոցառումների կայացման համար անվտանգ հնարավորություն ապահովել։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերանայել պետական քաղաքականությունը մոդեռնիստական և, առհասարակ, նոր շրջանի ժառանգության պահպանության, հանրահռչակման և վերականգնման վերաբերյալ, ընդլայնել պետության կողմից պահպանվող ցանկերում դրանց ներգրավվածությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ