Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 15:12 04-09-2025

«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։

Նա նշել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ մեծացված հզորության շնորհիվ։ Այս գազատարը նոր դարպաս է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության համար, որը բացվում է Նախիջևանի միջով։

Ամենից շատ դիտված