copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:45 04-09-2025

ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծել են պարեկին․ նրա ազգականները կալանավորված են

Երեկվանից մամուլում շրջանառվում են լուրեր, թե Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը և նրա եղբայրը Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դաժան ծեծի են ենթարկել ՆԳՆ պարեկային ծառայության պարեկ Սմբատ Կնյազյանին։ Ըստ տեղեկությունների՝ Կնյազյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։ Դեպքի կապակցությամբ կալանավորված են Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, ինչպես նաև աներորդին և երկու որդիները՝ Գրիշա և Էրիկ Յայլոյանները։

Oragir.News-ը կապ հաստատեց ծեծված պարեկ Սմբատ Կնյազյանի հոր՝ Գոռ Կնյազյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց և հարցերին պատասխանելուց, սակայն հաստատեց, որ որդուն իսկապես ծեծի ենթարկել են։

«Որդիս օրգանի աշխատող է, օրգանին դիմեք․ գնացեք գյուղապետին, ոստիկաններին հարցրեք։ Նման դեպք եղել է, այսքանը»,- ասաց նա։

Խոյի համայնքապետ Լյուդվիգ Յայլոյանը «Հետք»-ին տված հարցազրույցում հերքել է իր կամ եղբոր՝ Մարգար Յաիլյանի մասնակցությունը միջադեպին։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է