copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:55 04-09-2025

Երեխաներին տանը ծեծեք, նոր բերեք․ «Վասպուրական» ռեստորանի հայտարարությունը

«Վասպուրական» ռեստորանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«Հարգելի հյուր, եթե Ձեզ հրավիրել են միջոցառման ու պատվիրատուն անհարմար է զգացել, որ զգուշացնի՝ երեխաներին չբերել, այսինքն հրավիրում է առանց երեխաների, դա չի նշանակում, որ դուք ձեր մի քանի երեխաներին «զալում» պետք է թողնեք էն կարգի անուշադրության, որ սպասարկող անձնակազմի ու, նամանավանդ, առիթի տիրոջ օրը դարձնեն դժոխք։
Մինչև տորթի կտրման արարողությունը, տորթը գցեն սեղանից, դուք բարձր գոռալով նկատողություն անեք, ծեծեք, իրանք էլ բարձր ձայնով սկսեն լացել ու տորթի կրեմոտ ձեռքերը քսել վարագույներին, ու մի հատ էլ՝ դրա համար ծեծ ուտեն։ Այդ ամենը սրահի կենտրոնում։
Մեկ ամիս աղջիկը պատրաստվել էր իր տարեդարձին ու ինքն էլ էր լացում էդ տեսարանից։

Հ.Գ. Ասածս ինչա՝ կա՛մ տիրություն արեք ձեր երեխաներին, կա՛մ տանը ծեծեք, նոր բերեք»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ