Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն կառուցվել են ընտանի շների համար նախատեսված 8 առանձնացված զբոսայգի, Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։
Միացեք օնլայն արշավին և տեղադրեք Ձեր սիրելի կենդանու հետ լուսանկար #PetFriendlyYerevan հեշթեգով։