copy image url
Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:02 03-09-2025

Միասնական քրդական պետություն չի ստեղծվի. Թուրքիայում քրդերի նկատմամբ վերաբերմունքը ֆաշիստական է

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարությանը կից գործող Իրաքի հետ հարաբերությունների վարչության պետ Ալի Ռըզա Գյունեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի ներքին իրավիճակը և գալիք ընտրությունները։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանի անվտանգային վիճակին, Սիրիայի և Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը և պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովի հետ, ով նշեց, որ Իրաքյան Քուրդիստանը ոչ միայն այսօր, այլև ստեղծման օրվանից իր առևտրային բոլոր հարաբերությունները կապում է Թուրքիայի հետ։

«Իսկ Թուրքիան ընդհանրապես ոչ մի ժողովրդի նկատմամբ ոչ մի լավ բան չի մտածում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի մասին։ Ամեն ռմբակոծությունից հետո Իրաքյան Քուրդիստանի գյուղերն ու բնակավայրերը ռմբակոծվում են»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք կա որևէ համագործակցություն Հայաստանի և քրդական իշխանությունների միջև, Հասանովը պատասխանեց, որ դա զուտ մշակութային է. «Մշակութային համագործակցություն կա։ Հայաստանի կառավարությունը կարողանում է որոշակիորեն լավ հարաբերություններ պահել Իրաքյան Քուրդիստանի հետ։ Այդ հարաբերությունները կապված են կառավարության մակարդակով հարաբերությունների հետ։ Մեր համայնքից մարդիկ կան, որ գնում-գալիս են, բայց շատ սերտ հարաբերություն՝ կասեի, որ չկա»։

Վերջում, անդրադառնալով միացյալ քրդական պետություն ստեղծելու մտքին, Հասանովն ասաց, որ Թուրքիան թույլ չի տա դա։

«Թուրքիայում ոչ մի լավ բան քրդերի նկատմամբ չկա։ Լեզուն չի պահպանվում, մեր երեխաները սովորում են թուրքերեն։ Թուրքական իշխանությունը ասում է՝ Թուրքիայում ոչ մի ազգ չկա, բացի թուրքերից․ 1 ազգ, 1 պետություն, ինչպես իրենք են ասում։ Մի խոսքով՝ ֆաշիստական վերաբերմունք կա քրդերի նկատմամբ»,- եզրափակեց նա:

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ