copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 23:52 02-09-2025

Մատենադարանը նոր ձեռքբերում ունի՝ 17-18-րդ դարերի Ձեռաց Մաշտոցը

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։

Մատենադարանի նոր ձեռքբերումը 17-18-րդ դարերի Մաշտոց է, որն աչքի է ընկնում կանոնների բազմազանությամբ։

Ձեռագիրն (չափերով՝14,2×10,2սմ) ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է կանոնավոր գեղեցիկ բոլորգրով՝ միասյուն գրությամբ (18-19 տող)։ Ձեռագրի էջերը զարդարում են վառ գունապնակով արված ճակատազարդեր, լուսանցազարդեր եւ թռչնագրեր։ Սովորաբար Ձեռաց մաշտոցները շքեղ նակարազարդումներ չեն ունենում, քանի որ նախատեսված են եղել ամենօրյա բազմակի գործածության համար:

Այս Ձեռաց Մաշտոցը պարունակում է հիմնական գործածական գրեթե բոլոր կանոնները՝ «Կանոն մկրտութեան», «Վասն նշան աւրհնելոյ», «Կանոն պսակի», «Վասն պսակ վերացուցանելոյ», «Վասն հաղորդ տալոյ», «Վասն տղայաթաղի», «Վասն աշխարաթաղի», «Վասն հոգեհանգիստ առնելոյ», «Վասն ջրաւրհնէքի» և այլն։ Այս Մաշտոցն աչքի է ընկնում նրանով, որ բովանդակում է քիչ հանդիպող կանոններ։

Ձեռագիր մատյանը վերջում ունի նաև «Վասն աղաւթք հիւանդի», «Աւետարան բժշկության», «Վասն գանձ մեռելոց», Գրիգոր Տաթևացու «Տաղ ննջեցելոց» միավորները։

Այս Ձեռաց Մաշտոց ծիսական ժողովածուն կարևոր նշանակություն ունի ոչ միայն որպես հերթական ձեռագրական արժեք և միավոր, այլև հետաքրքրություն է ներկայացնում գիտական տեսանկյունից այն առումով, թե ինչ զարգացման են ենթարկվել ծիսական կանոնները դարերի ընթացքում, տվյալ ժամանակաշրջանում հատկապես որ կանոններն են առավել տարածված և գործածական եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում