copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:42 04-11-2023

Ադրբեջանցի պատմաբանը պնդել է, թե, իբր Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել հայոց այբուբենը

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտը հրատարակել է պատմաբան Աժդար Իսմայիլովի գիրքը Մեսրոպ Մաշտոցի մասին, որտեղ նշվում է, թե, իբր նա չի ստեղծել հայոց այբուբենը։

«Մեսրոպ Մաշտոցը ոչ թե այբուբեն կազմող, այլ գեղարվեստական ​​անանուն քահանա է» վերնագրով գրքում հեղինակը պնդել է, թե, իբր Մեսրոպ Մաշտոցն իրականում հունախոս քահանա էր, ով կապ չուներ հայոց այբուբենի հետ։ Գրքի համաձայն՝ հայկական այբուբենը հարևան թյուրք ժողովուրդներից հայերի կողմից «գողացված» տառերի ամբողջություն է։

Նշենք, որ «գիտնականը», ում մայրենի լեզուն երբեք սեփական գիր չի ունեցել և վերջին 20-րդ դարում 4 անգամ փոխել է գրային համակարգը, լրջորեն որոշել է մի ամբողջ գիրք գրել հայոց այբուբենի մասին, որը հայերն օգտագործում են ավելի քան 1600 տարի։

Հիշեցնենք, որ ժամանակակից ադրբեջանական այբուբենը հիմնված է հայ լեզվաբան Հակոբ Մարթայանի կողմից կազմված ժամանակակից թուրքերեն լատինացված գրության համակարգի վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում