copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:04 02-09-2025

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել մոլորված 4 քաղաքացիների

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն քաղաքացիներին օգնության է մեկնել Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: