copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 02-09-2025

Դատախազը դատարանում պահանջեց մոտ 4 մլրդ դրամ բռնագանձել Սերժ Սարգսյանից

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազը գույքային հայց ներկայացրեց նախկին նախագահի ու մյուս մեղադրյալների դեմ: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Մեղադրողը խնդրեց նրանց ճանաչել գույքային պատասխանող, Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ:

Դատախազությունը երրորդ նախագահին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ