copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 17:14 02-09-2025

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները. Փաշինյան

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկայի, կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի նախագծին՝ կարևորելով ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը որպես ներդրող։

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունն իր հերթին ընդգծել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական ոլորտների զարգացմանը՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք կնպաստեն երկրի երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի խորացմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ուղղված կոնկրետ ներդրումային նախագծերի մշակմանն ու կյանքի կոչմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ