copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:35 02-09-2025

Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է բռնկվել․ վնասվել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար ավտոբուս. կան վիրավորներ․shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Toyota մակնիշի ավտոմեքենայում, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, պայթյունի հետևանքով էլ վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզում են արդյոք պայթյունի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ պայթյունի հետևանքով մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ