copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:48 01-09-2025

Մեր քաղաքն ապրում ու զարգանում է մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ և մեր փոքր երևացիներ՝ առաջին դասարանցիներ,
Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Հազարավոր երեխաներ նորից հավաքվում են դպրոցներում, իսկ հարյուրավոր փոքրիկներ առաջին անգամ ոտք են դնում այն մեծ ճանապարհին, որն անվանում ենք կրթություն։

Սիրելի՛ առաջին դասարանցիներ,

Դպրոցն այսօր ձեր առջև բացում է իր դռները։ Այստեղ դուք կգտնեք ձեր առաջին ընկերներին, կսովորեք կարդալ ու գրել, հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ՝ դուք սիրելու եք ձեր դպրոցը և ամեն օր մեզ ուրախացնելու եք ձեր հաջողություններով։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ մեր քաղաքը ապրում է ու զարգանում է մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով։ Թող այս ուսումնական տարին մեր քաղաքի ու մեր փոքրիկների համար էլ դառնա նոր հաջողությունների սկիզբ:

Բարի երթ բոլորիս

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ