copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:54 01-09-2025

Աբովյան համայնքին կվերադարձվի Հատիս փողոցում գտնվող հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Աբովյան քաղաքի Հատիս փողոց 1/19/2 հասցեում գտնվող հողամասը:

Վճռի հիմքում, ի թիվս այլնի, դրվել էր այն, որ օտարված գույքը հանդիսանում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողամաս:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ