copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:28 30-08-2025

Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու են․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Սիրելիներ,

Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված մեր բազում եղբայրների ու քույրերի արյան ու տառապանքի գնով։

Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու են, իսկ ուրացումը, վստահ եմ, կստանա իր բաժին պատիժը։

Այսու, կոչ եմ անում և հորդորում մեր բոլոր աջակիցներին և համակիրներին Սեպտեմբերի 2-ին «Ազատության» հրապարակում մասնակցել Միասնության հանրահավաքին՝ թե՛ ներքին ուրացողներին և թե՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ փաստելու և վկայելու, որ մեզ ո՛չ հաղթել և ո՛չ էլ առավել ևս սպանել չի լինի, որքան էլ զորանան դարձյալ պարտության են մատնվելու, զի Աստված ընդ մեզ է։

Շատ պիտի փափագեի Սեպտեմբերի 2-ին՝ այդ սրբազան օրը տեսնել և ողջագուրվել բոլորիդ հետ… Համարեք, որ այդպես է՝ տեսնել ձեր անկոտրում կամքը, անսասան հավատքը, վառվող աչքերը և անմնացորդ սերը հանդեպ մեր Արցախ աշխարհը, մեր ինքնություն և մեր հաղթանակող Հայաստան աշխարհը։

Հիշե՛ք, մի՛ վախեցեք, այլ միայն հավատացեք։

Հաղթանակն այլընտրանք չունի…

Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ձեզ գուցե հետաքրքրի