copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:45 10-07-2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերին կվերսկսի փողոցային պայքարը. Բագրատ Սրբազանը չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են. ուստի մինչև հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։

Սրբազանը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ ճնշման ներքո իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, այսինքն՝ Բագրատ Սրբազանի օրակարգում արտահերթ ընտրություններն են։
Կարող ենք թերևս արձանագրել, որ աշունը հայաստանյան քաղաքական դաշտում թեժության պակաս չի ունենա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից