copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:04 30-08-2025

Ստեփանակերտում Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և nչնչացվել է Ադրբեջանի կողմից

Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մշակույթի նախարարությունը

«Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։

Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։

Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։

Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ