copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:46 30-08-2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։