Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 09:18 30-08-2025

Օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր:
Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը։
Ցավոք, այսօր էլ ամբողջ աշխարհում բազմաթիվ անձանց ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ։ Այս տարիների ընթացքում հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին ենք ներկայացրել սկսած 1990-ականներից, 44-օրյա մարտական գործողություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները՝ բոլորին ուղերձ հղելով առ այն, որ այս հարցերն ամենահրատապներից են:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա։
Այս օրվա կարևոր ուղերձներից մեկն էլ պետություններին ուղղված հստակ հիշեցումն է՝ հարգել յուրաքանչյուր ընտանիքի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ և գործադրել առավելագույն ջանքերը այդ ուղղությամբ։ Միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակներում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը։

Համոզված եմ՝ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի յուրաքանչյուր անձի ճակատագիրը պարզվի, իսկ նրանց ընտանիքները մշտապես գտնվեն պետության աջակցության և հոգածության ներքո՝ երբեք չմնալով միայնակ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է